• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Էնիո Մորիկոնե․ օսկարակիր կոմպոզիտորը՝ Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը:

«Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը:

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: 

Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե:

Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից։