• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

«Թեղուտի» հարստացուցիչ ֆաբրիկայում իրականացվել են կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ

«Թեղուտ» ՓԲ ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայում իրականացվել են հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ հմուտ և փորձառու աշխատակիցների շնորհիվ կատարվել է կիսաինքնամանրեցման աղացի ներպատման սալերի փոխարինում:

Տեխնիկական սպասարկման ծառայության կանխարգելիչ սպասարկման բաժնի իրականացրած մոնիտորինգը կրում է շարունակական բնույթ և նպաստում բնականոն ու անխափան աշխատանքներին: