• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կկառուցվի 3 տարում

Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաղթղթերի մշակումն ավարտված է: Այս մասին նշվեց այսօր՝ ապրիլի 1-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե քանի տարում է կառուցվելու մարզադպրոց եւ ստացավ պատասխան, որ շինարարության ավարտը նախատեսված է 3 տարի:

«Դե եկեք հնարավորինս սեղմ ժամկետներում դնենք մրցույթի, որպեսզի հասցնենք նաեւ աշխարհի չեմպիոնատին պատրաստ ունենալու Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը, որտեղ էլ հենց պետք է այն անցկացվի»,-ասաց քաղաքապետը: