• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Սաուդյան Արաբիան կբարձրացնի նավթի գները Ասիայի համար

Սաուդյան Արաբիան մայիսին կբարձրացնի նավթի տեսակների մեծ մասի գները ասիական գնորդների համար: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ասիա մատակարարվող հիմնական տեսակի՝ Arab Light-ի արժեքը մեկ բարելի դիմաց կավելանա 0,3 դոլարով։ Նշվում է, որ ըստ Saudi Aramco պետական ​​ընկերության հաղորդագրության՝ արդյունքում այն կարժենա 2 դոլարով ավելի, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը:

ԱՄՆ և Հյուսիսարևմտյան Եվրոպա մատակարարվող նավթի գները հիմնականում կմնան անփոփոխ, մինչդեռ Միջերկրածովյան տարածաշրջանում դրանք մեկ բարելի դիմաց կավելանան 0,1-0,4 դոլարով։