• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

ՊՆ-ն հերքում է կրակոցների մասին Ադրբեջանի տարածած լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: