• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել Իսրայելի գործողության ընթացքում. Գուտերեշ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում, ինտենսիվ, հաճախ անկանոն հարձակումների հետևանքով ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում դրա մասին հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում զոհերի թվերը՝ աննախադեպ արագությամբ ու ընդգրկումով պարզապես ապշեցուցիչ են: «Տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել։ Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից և այժմ հայտնվել է սովի սպառնալիքի տակ: Ռաֆահում իսրայելական գործողությունը կվատթարացնի այս հումանիտար աղետը»,- ընդգծել է Անտոնիո Գուտերեշը։

Նրա համոզմամբ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցումը զգալիորեն կթուլացնի լարվածությունը ամբողջ տարածաշրջանում: «Կրկնում եմ՝ անհապաղ մարդասիրական հրադադարի և Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակման մասին իմ կոչը», – շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։