• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Լոնդոնում տղամարդը թրով հարձակվել է անցորդների վրա

Ապրիլի 30-ին մի քանի մարդ վիրավորվել է թրով զինված տղամարդու հարձակման հետեւանքով։ Նրան ձերբակալել են, նշվել է ոստիկանության X (նախկին Twitter, փակված է ՌԴ-ում) սոցցանցի հաղորդագրությունում։

«Ոստիկանությունը եւ այլ ծառայությունները գտնվում են Էնոյում՝ արեւելյան Լոնդոնում, կապված լուրջ միջադեպի հետ, որի ընթացքում ձերբակալվել է թրով տղամարդը»,- նշվել է հաղորդման մեջ։

Նախնական տվյալներով՝ տուժածների մեջ կան երկու ոստիկաններ։ Տուժածների վիճակի մասին տեղեկություն չի ներկայացվում։ Չի նշվել նաեւ նրանց թվի մասին։ Տեղում ձերբակալվել է 36-ամյա մի տղամարդ, նա կալանքի տակ է։