• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Գեղարքունիքում ապրիլին ծնվել է 103 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի ապրիլին ծնվել է 103 երեխա՝ 58 տղա, 45 աղջիկ։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 43 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 երեխա՝ Սևանի, 18 երեխա՝ Գավառի, 12 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում։ 1 երեխա ծնվել է Ճամբարակի առողջության կենտրոնում։

2023 թվականի ապրիլին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 98 երեխա՝ 60 տղա, 38 աղջիկ։