• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

3.3 մլրդ դոլար. Հայաստանի միջազգային համախառն պահուստները նվազում են

Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2023թ. օգոստոսին ռեկորդային 4.220 մլրդ դոլարի հասնելուց հետո սկսել են ամսական կրճատվել՝ 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 3.304 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 11.3%-ով (կամ 420.4 մլն դոլարով), մինչդեռ,  2023թ. արձանագրվել է 26.7%-ով (կամ 784 մլն դոլարով) տարեկան աճ: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

Մասնավորապես, ՀՄՊ-ի տարեկան անկումը 2024թ. մարտին պայմանավորված էր  արտաքին ակտիվների 11%-ով կրճատմամբ՝ մինչև 3.294 մլրդ դոլար, ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 56.4%-ով անկմամբ ՝ մինչև 9.5 մլն դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ նկատվում էր առաջինների 28.2%-ով աճ և երկրորդների 57.7%-ով անկում։ Նշենք, որ արտաքին ակտիվների ռեկորդային մակարդակ արձանագրվել է 2023թ. օգոստոսին՝ 4.217 մլրդ դոլար, իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի պատմական առավելագույնը՝ 2021թ. օգոստոսին՝ 178.2 մլն դոլար։

2024թ. առաջին եռամսյակում ՀՄՊ-ը կրճատվել է 8,3%-ով (կամ 298 մլն դոլարով), կրկնելով մեկ տարվա վաղեմության դինամիկան, երբ արձանագրվել է 9,4% անկում (կամ 387,5 մլն դոլարով)։ Դա ուղեկցվել է արտաքին ակտիվների անկման 9,8 տոկոսից մինչեւ 8,5 տոկոս դանդաղմամբ՝ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի աճի 3,5 անգամից մինչեւ 18 անգամ արագացմամբ։ Միայն 2024թ. մարտին ՀՄՊ անկումը դանդաղել է 5,4%-ից մինչև 2,3%՝ արտաքին ակտիվների անկման 4,3%-ից մինչև 2,1% արգելակման և ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի անկման 74%-ից մինչև 37% դանդաղման հետևանքով։

Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, ՀՄՊ դինամիկան բարելավվել է՝ 4% անկումից մինչեւ 5,1% աճ,  արտաքին ակտիվների թրենդին համանման՝ 3,7% անկումից մինչեւ 5,1% աճ՝ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի անկման 26,1%-ից մինչեւ 4,1%, ուժեղ արգելակման դեպքում: