• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք գրանցել է Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից հավաքել է 6 միավոր և գրավել 8-րդ հորիզոնականը: Նույն միավորով 13-րդ տեղում Հայկ Մարտիրոսյանն է: Հովիկ Հայրապետյանը 30-րդ տեղում է, Սամվել Տեր-Սահակյանը` 31-րդ:

Մրցաշարի լավագույն երեք տեղերում Հնդկաստանի ներկայացուցիչներն են: