• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցի համար մարզադահլիճ կկառուցվի. հատկացվեց հողատարածք

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում կայացրեց, որի համաձայն Ստեփանավանի Մարշալ Բաղրամյան փողոց 67/1 հասցեում գտնվող հողատարածքի վրա կկառուցվի մարզադահլիճ՝ Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի համար:

Նշենք, որ այդ տարածքը հանձնված է եղել «Ստեփանավանի թիվ 1 վարժարան» ՊՈԱԿ-ին, սակայն նախորդ տարի այս վարժարանը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով ԿԳՄՍՆ «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին, իսկ այդ անշարժ գույքը հետ է վերցվել Վարժարանից: