• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա պատերզմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրվող 300 հազարական դրամ աջակցությունը՝ մինչեւ հունիս ամիսը ներառյալ:

Խոսքտ թվով 24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների մասին է

Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 24 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի մայիս-հունիս ամիսների համար կազմում է 14.400.000 ՀՀ դրամ:

Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին: