• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Շարժայի մրցաշարի 7-րդ տուրում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում:

ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը Մանուէլ Պետրոսյանը կիսել են միավորը, իսկ  Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել:

Հայաստանի ներկայացուցիչներից 4-ական  միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Առաջատարները 5,5 միավորով Հնդկաստանի և ԱՄՆ մասնակիցներն են:

Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters  կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ: