• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Արմեն Գրիգորյանը Դոհայում հանդիպել է Կատարի Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 21-ին Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադի հետ: Այդ մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։ 

Կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները մի շարք ոլորտներում: Վերոնշյալի համատեքստում ընդգծվել է նաև անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի շրջանակներում ընդգծվել է հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացումը: