• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Քաղաքապետարանը հաշվառում է փողոցները՝ հեղեղատար նոր համակարգ կառուցելու նպատակով

Առատ տեղումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Համայնքը խնդրին լուծում տալու նպատակով քննարկումներ է ունեցել Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատու «Վեոլիա ջուր» ընկերության հետ:

Քաղաքապետարանի  հաղորդագրության համաձայն` անձրևընդունիչ համակարգերի մաքրման գործընթացին օժանդակելու նպատակով աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում ընկերության աշխատակիցները:

Խնդրին համալիր լուծում տալու նպատակով իրականացվում է նաև հեղեղատար համակարգեր չունեցող փողոցների հաշվառում: Տվյալ հատվածներում, ըստ առաջնահերթության, կկառուցվեն հեղեղատար նոր համակարգեր: