• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված Մերգելյանի այգին կփոխվի

Շարունակվում է Մերգելյանի այգու հիմնանորոգումը: Այդ մասին նշվել է այսօր՝ մայիսի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Շուրջ 5000 քմ զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու կառանձնանա նոր լուծումներով: Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի: Վերակառուցման նախագծով այգու կանաչ հատվածը կընդլայնվի: