• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հարկադիր կատարման փուլում ՃՈ տուգանքների վճարման արտոնությունից օգտվելու համար մնացել է մեկ ամիս

Հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունը հարկադիր կատարման փուլում կգործի մինչև հուլիսի 6-ը ներառյալ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

«Վճարումներ կարող եք իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների միջոցով։

«Անձնական գրասենյակում հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։