• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Բագրավան գյուղում վարելահողերն օգտագործել են արդյունահանման նպատակով. ոստիկանները բացահայտել են խախտումը

Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերույթուն պայմանագրով հատկացված տարածքից դուրս գտնվող գյուղնշանակության հողն օգտագործում է արդյունահանման նպատակով:

Ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2013 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացվել է ավելի քան 5 հեկտար տարածք, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն է ծավալել նաև այդ տարածքից դուրս, որտեղ արոտավայրեր և վարելահողեր են:

Հունիսի 7-ին Անիի համայնքապետարանից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ հիմնավորվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիշյալ կից տարածքներն օգտագործել է առանց գործառնական նշանակության փոփոխման և առանց թույլտվության:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: