• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

ԱԺ-ն հաստատեց 2023-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը

 Հայաստանի ազգային ժողովը հաստատեց 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու ԱԺ որոշման նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 67 կողմ ձայն:  Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: 

Հարցի քննարկումը խորհրդարանում սկսվել էր հունիսի 12-ից: Հունիսի 13-ին եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: