• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով, ընթանում է քննություն. ՊՆ

Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից: 

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:  

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ: