• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարել են

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարել են՝պաշտոնավարման սահմանադրական ժամկետը լրանալու հիմքով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դատական դեպարտամենտը։

«Հատկանշական է, որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ առաջին գիտնական անդամն է, ով պաշտոնավարել է սահմանադրական 5 տարվա ժամկետն ամբողջությամբ:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին իր կատարած բարեխիղճ և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև դատական համակարգում ներդրված մեծ ավանդի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։