• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Մոտ 1000 հրեա Լիտվայից փոխհատուցում են պահանջել գույքի համար

Շուրջ  հազար հրեաներ դիմել են Լիտվային՝ պահանջելով փոխհատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենցից խլված անշարժ գույքի համար, որը չի կարող վերադարձվել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է BNS գործակալությունը։

«Լիտվայի կողմից ստեղծված «Բարի կամքի» հիմնադրամը ստացել է 951 դիմում՝ պետության և նացիստական ​​օկուպացիոն իշխանությունների անօրինական գործողությունների հետևանքով կորցրածի փոխհատուցման պահանջով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Դիմումները պետք է վերանայվեն ըստ սահմանված ձևի և փոխհատուցման հանձնաժողովի կողմից, որից հետո հիմնադրամի խորհուրդը որոշում կկայացնի։

 Իրավական ձևակերպումները կավարտվեն մինչև նոյեմբերի 1-ը։

Ինչպես նշել է հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ինդրե Ռուտկաուսկայտեն, դրանից հետո միայն պարզ կդառնա, թե որքան գումարի  հավակնություն ունեն դիմորդները։ 

Փոխհատուցման նպատակով պետությունը նախատեսել է առնվազն 5 միլիոն, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն եվրո։