• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ: 

Ուղերձում ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր արժեքների վրա, կշա­րունակի սերտանալ՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների բարօ­րության:

Օգտվելով առիթից՝ վերստին հաստատում եմ Ձեզ 2025 թվականին Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը»: