• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Մենք հանձնառու ենք նպաստելու Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը. ԱՄՆ ՄԶԳ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը արդեն երկու տասնամյակ աջակցում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ գործակցելով ամերիկյան ընկերությունների և Հայաստանի կառավարության հետ:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել USAID-ի հայաստանյան ներկայացուցչությունը՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերը հանդիպել է «Սինոփսիս» և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունների հետ՝ քննարկելու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նրանց փոխգործակցությունը Հայաստանում «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի» ստեղծման նպատակով:

«Մենք հանձնառու ենք նպաստելու Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում շարունակական ներդրումների միջոցով»,- ասվում է USAID-ի տարածած հաղորդագրության մեջ: