• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Եվրո-2024. կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը` Նիդերլանդներ-Անգլիա

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 10-ին կկայանա կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը` Նիդերլանդներ-Անգլիա:

Դորտմունդում կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Նիդերլանդներն ու Անգլիան միմյանց հետ մրցել են 22 անգամ: 7 անգամ հաղթել է Նիդերլանդները, 6 անգամ` Անգլիան, 9 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Թիմերից ամենաշատ գոլերը խփել է Անգլիան` 31 գնդակ:

Քառորդ եզրափակչում Նիդերլանդները պայքարից դուրս թողեց Թուրքիային, իսկ Անգլիան` Շվեյցարիային:  

Եզրափակչի առաջին մասնակիցն Իսպանիան է, որը կիսաեզրափակչում 2:1 գերազանցեց Ֆրանսիային: