• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ հայց ներկայացնելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ։ Այդ մասին ճեպազրույցում տեղեկացրել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։

«Վրաստանի նախագահը հայցով դիմում է Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքին՝ այսպես կոչված ռուսական օրենքին։ Հիշյալ օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը»,- ասել է նա։