• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ՀՀ-ն Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 5-10-ն անցկացվելիք Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի էկոնմիկայի նախարարությունը։ 

Նշվում է, որ մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։ 

Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 9-ը գրանցվել հետևյալ հղումով։