• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Փարիզ-2024. կրկնակի օլիմպիական չեմպիոն Կիպիեգոնին վերադարձրին արծաթե մեդալը՝ չեղարկելով նախնական որակազրկումը

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, քենիացի Ֆաիտ Չեպնգետիչ Կիպիեգոնին վերադարձրին Փարիզի Խաղերի արծաթե մեդալը կանանց 5000 մետր վազքում։

Մրցավազքի ավարտից հետո Կիպիեգոն որակազրկվել էր մրցակցին խոչընդոտ ստեղծելու վարկածով, սակայն հետագայում մրցավարները որոշումը փոխել են։

Փարիզի Օլիմպիական խաղեր, աթլետիկա, կանայք, 5000 մետր վազք

  1. Բեատրիս Չեբետ (Քենիա)՝ 14.28,56
    2. Ֆաիտ Չեպնգետիչ Կիպիեգոն (Քենիա)՝ 14.29,60
    3. Սիֆան Հասան (Նիդերլանդներ)՝ 14.30,61