• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Փարիզ-2024. ըմբիշ Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց Օլիմպիական խաղերում

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզ-2024-ում:

Փարիզի Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի առաջին գոտեմարտում Ամոյանը մրցեց Ֆինլանդիայից Կունարի Սարկինենի հետ:

Հայաստանը ներկայացնող ըմբիշը գերազանցեց 8:0 հաշվով:

Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը: