• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Զինծառայողների սոցիալական երաշխիքները կտարածվեն նաև ՊՊԾ աշխատողների վրա

ՀՀ-ում զինծառայողների սոցիալական երաշխիքները կգործեն նաև պետական պահպանության ծառայողների դեպքում: «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստին:

Տեխնիկապես օրենքը դադարել է տարածվել պետական պահպանության ծառայության վրա այն բանից հետո, երբ 2023 թ-ին ՊՊԾ-ն հանվեց Ազգային անվտանգության ծառայության կազմից և ձևակերպվեց որպես առանձին գերատեսչություն։ ՊՊԾ-ի նկատմամբ այս կարգավորումը կգործի, եթե ծառայության աշխատակիցները մասնակցեն մարտական գործողություններին: