• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան․ ցուցահանդես ԵՊՀ-ում

Այսօր՝ ապրիլի 5-ին, ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» խորագրով ցուցադրություն՝ նվիրված Երկրաբանի օրվան։

Միջոցառումը կազմակերպել էին ԵՊՀ-ի պրոֆեսոր Ղարիբջանյանի անվան պատմության, Գիտությունների ազգային ակադեմիայի ԵԳԻ պրոֆեսոր Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանները, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա կարևորեց երկրաբանության դերը մոլորակի գոյատևման ընթացքում և պետությունների վարած տնտեսական գործունեության մեջ։

Այնուհետև ելույթ ունեցան ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, որը խոսեց երկրաբանության արդի խնդիրների մասին, և ԳԱԱ ԵԳԻ պրոֆեսոր Կարապետյանի անվան երկրաբանության թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը։ Վերջինս ներկայացրեց «Միներալների զարմանահրաշ աշխարհում» զեկույցը։

Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։