• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Oգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ը միակողմանի փակ են լինելու Հալաբյան փողոցի առանձին հատվածներ

Oգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն միակողմանի փակ են լինելու Հալաբյան փողոցի առանձին հատվածներ: Այդ մասին հայտնում են քաղաքապետարանից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը՝ 23:00-ից  08:00-ն միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի՝ Հալաբյան փ.-Էստոնական փ. խաչմերուկից մինչև Հալաբյան փ.–Աշտարակի խճ. տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրությունում: