• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Հաշվետվությունները ՊԵԿ կայքում չեն արտացոլվել տեխնիկական խնդրի պատճառով. պարզաբանումը

Ոչ առևտրային կազմակերպությունների ընդհանուր 131 հաշվետվությունները հասանելի չեն դարձել հանրությանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքէջում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով: 

Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ ոչ առևտրային կազմակերպություններն օրենքով  սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը, ներկայացրել են իրենց տարեկան հաշվետվությունները:  

Հաշվետվությունների էլեկտրոնային ձևը լրացվում է ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, դրանք հաշվետվությունները ինքնաշխատ եղանակով հրապարակվում են Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում` «Ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվություններ» բաժնում։

««Իմ քայլը» հիմնադրամը 2023թ․ գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրել է 01․07․2024թ․, սակայն Պետական եկամուտների կոմիտեի կայքում ինքնաշխատ եղանակով այն չի հրապարակվել։ Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 01․07․2024թ․ դրությամբ գործունեության մասին 131 հաշվետվությունները Պետական եկամուտների կոմիտեի կայքում ևս հասանելի չեն»,-ընդգծել են Կոմիտեից: 

ՊԵԿ-ից վստահեցնում են, որ ներկայում տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդիրը վերացնելու և հաշվետվությունները Կոմիտեի կայքէջում արտացոլելու նպատակով: