• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

«Հացօրհնեքը»՝ Հատիս լեռան լանջին

Սեպտեմբերի 7-ին, ժ. 11:30-ից մինչև 22:00-ն, Կոտայքի մարզի «Ակունք» համայնքի Զովաշեն գյուղում ՝ Հատիս լեռան լանջին, կկայանա հացահատիկի «Հացօրհնեք» փառատոնը, որը խոստանում է դառնալ ամենազանգվածային համահայկական տոնը և եկող տարվանից կրելու է միջազգային բնույթ:

Փառատոնին կմասնակցեն 30-ից ավելի պարախմբեր տարբեր մարզերից, ինչպես նաև «Ակունք» ազգագրական և «Բերդ» պարային անսամբլները, «Հայ մյուզիք բենդ»-ը, «Դոմիսոլ» երգչախումբը, սիրված երգիչներ Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Համբարյանը, Սեդա Թևանյանը, Սամվել Գալստյանը, Հրաչյա Սաֆարյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:

Փառատոնի հատուկ հյուրն է «Արարատ-բենդ» ը ՌԴ Մոսկվայից:

Փառատոնի ընթացքում տաղավարներում կներկայացվեն հայ և այլ ազգությունների հացատեսակներ, ավանդական ուտեստներ, հուշանվերներ և այլն: