• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Տեղի է ունեցել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադան

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում են համաշխարհային 45-րդ Օլիմպիադային: Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներ են տարել:

Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում մրցել է Մալթայի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել:

Կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ: