• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ԱՄՆ-ի ԶՈՒ ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծության

ԱՄՆ-ի զինված ուժերի՝ Սիրիայի տարածքում գտնվող Խարաբ ալ Ջիր ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Նշվում է, որ պարզ չէ, թե ով է հարձակման պատասխանատուն։ Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Քրդական կազմավորումները՝ արևմտյան կոալիցիայի աջակցությամբ, այժմ վերահսկում են սիրիական Հասաքայի և Ռաքքայի նահանգների մեծ մասը, ինչպես նաև Դեյր էզ Զորի նահանգի հյուսիսարևելյան շրջանները։ 2015 թվականից Միացյալ Նահանգներն այս տարածաշրջանում ստեղծել է 12 ռազմակայան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար։