• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Կոկաին՝ բանանների մեջ, Գերմանիայի սուպերմարկետներում

Գերմանիայի մի քանի քաղաքներում գտնվող մթերային խանութների ցանցի 11 բաժանմունքներում բանանների տուփերում հայտնաբերվել է, ընդհանուր առմամբ, 95 կիլոգրամ կոկաին։ Այդ մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Մյոնխենգլադբախի դատախազության և ոստիկանության՝ փաթեթները հայտնաբերվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասի Մյոնխենգլադբախ, Դույսբուրգ և Կրեֆելդ քաղաքներում, ինչպես նաև Ֆիրզենի, Հայնսբերգի և Նոյսի շրջաններում։ 

Իրավապահ մարմինները հայտնաբերված կոկաինի խմբաքանակի արժեքը սև շուկայում գնահատում են ավելի քան 7 միլիոն եվրո։ Հայտնի է, որ բանանի խմբաքանակը, որի մեջ եղել են թմրանյութի փաթեթները, եկել է Հարավային Ամերիկայից։ Ոստիկանությունում ու դատախազությունում կարծում են, որ այս խմբաքանակը սխալմամբ հայտնվել է սուպերմարկետների ցանցում. դրա անվանումը չի նշվում գերատեսչությունների համատեղ մամուլի տեղեկագրում։ 

Կոկաինի մաքսանենգության հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։ Ներկա պահին առկա տեղեկությամբ, բանանի խմբաքանակը սկզբում ծովով հասել է Անտվերպենի նավահանգիստ։