Արհեստական ինտելեկտն, առանց դրա կառավարման և պատշաճ մոտեցման, կարող է հանգեցնել աշխարհի պառակտման։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Առանց կառավարման գլոբալ մոտեցման՝ արհեստական ինտելեկտը կարող է հանգեցնել արհեստական բաժանման բոլոր ճակատներում։ Կառաջանա մեծ ճեղքվածք՝ երկու ինտերնետով, երկու շուկայով, երկու տնտեսությամբ, որտեղ յուրաքանչյուր երկիր ստիպված է ընտրել իր կողմը։ Սա կարող է հանգեցնել հսկայական հետևանքների բոլորի համար», – ասել է նա Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ