• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդները կվերապատրաստվեն

Դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդները կվերապատրաստվեն, որ կարողանան զարգացման ծրագիր գրել

Դպրոցները նախորդ տարվանից աստիճանաբար անցնում են կառավարման նոր համակարգի, ու այդ ճանապարհին զարգացման ծրագիրն այլևս ձևական բնույթ չի կրում. ենթարկվում է մանրակրկիտ փորձաքննության:

«Մենք 300-ից ավելի դպրոց ունենք, որոնք արդեն անցել են կառավարման նոր համակարգի: Եվ մեր կողմից իրականացված վերլուծությունները վկայում են, որ ակհնայտ խնդիրներ ունենք. մենք մարդկային ռեսուրսի ուժեղացման, վերապատրաստումների կարիք ունենք»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: