• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Ոստիկանության 47 ծառայող հեռացվել է աշխատանքից թմրամիջոց օգտագործելու պատճառով

Հայաստանում 47 ոստիկան  թմրամիջոց օգտագործելու պատճառով հեռացվել է աշխատանքից: Այդ մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցերին: 

Նախարարը հիշեցրեց, որ սկսել են ոստիկանության ծառայողների ատեստավորումը:

«Ցանկացած ոստիկան մինչև ատեստավորում անցնելը պարտադիր պետք է  անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը: Մենք թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ենք ոստիկանության 47 ծառայողի»,-ասաց Ղազարյանը: