Հայաստանը 2025թ. պաշտպանունակության ապահովման համար կծախսի 664,7 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հոկտեմբերի 28-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կապիտալ ծախսերի 55,8 տոկոսը կուղղվի պաշտպանության ոլորտին։ «Ծախսերն այս մասով կկազմեն 664,7 մլրդ դրամ, ինչը 20 տոկոսով ավելի է 2024թ. ցուցանիշներից»,- նշել է նախարարը։
Արդյունքում՝ պաշտպանական ծախսերը կկազմեն ՀՆԱ 6 տոկոսը։ «Այսինքն՝ դա 2024թ. համեմատ ավելի է 0,7 տոկոսով։ Դա մեր բյուջեի ամենանշանակալի մասն է, որովհետեւ այստեղ կենտրոնացած է մեր ամբողջ հզորությունը»,- ասել է Հովհաննիսյանը։
Այսպիսով, Հայաստանի իշխանությունները, ինչպես նշել է նա, ներդնում են առկա պոտենցիալը պաշտպանության զարգացման համար։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ