• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Թրամփի հաղթանակի դեպքում Մասկը կկրճատի ԱՄՆ բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով

Իլոն Մասկը կիրակի հայտնել է, որ կարող է կրճատել դաշնային բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով՝ առաջարկելով այդ խնդրի լուծման իր տեսլականը նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում։

«Կարծում եմ՝ մոտ 2 տրլն դոլար։ «Այդ բոլոր կրկնակի ծախսերը՝ հարկեր են, լինեն ուղիղ թե անուղղակի, ձեր փողերը իզուր են ծախսվում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Թրամփի աջակիցների զանգվածային հանրահավաքում «Մեդիսոն Սքվեր Գարդենում»։ «Մենք կհանենք կառավարությունը ձեր պարանոցից եւ ձեր գրպանից»,- ավելացրել է Մասկը։ Նա չի նշել, թե որքան ժամանակում են խնայվելու այդ միջոցները։

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ պատրաստ է խնդրել Մասկին գլխավորել ծախսերի կրճատման նախաձեռնությունը, որն անվանել էին Department of Government Efficiency (DOGE)՝ վկայակոչելով կրիպտոարժույթը, որին աջակցում է Մասկը։