• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Գյումրի քաղաքում հրդեհ է բռնկվել․ՓԾ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 5 շենքի շքամուտքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է թիվ 5 շենքի մուտքի փայտե դուռը (մոտ 2 քմ):

Փրկարարները տարհանել են 20 բնակչի․ Գ․ Թ․-ին (ծնված 1950 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն և ծխահարման նախանշաններով հոսպիտալացրել բժշկական կենտրոն: