• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Եվրոպայի առաջնությունում շարունակվում են հաջող մրցումները

Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել է 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը՝ երկամարտի 350 կգ արդյունքով (157+193 կգ): Առանձին վարժություններում ևս հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալները:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Մնացական Աբրահամյանը՝ երկամարտում ցույց տալով 343 կգ արդյունք (152+191 կգ):