• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Հայաստանը նոյեմբերին աջակցություն կստանա եվրոպական քաղաքական գործիքի ներքո

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը կսկսվի նոյեմբերի 18-ից: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

«Նոյեմբերի 18-ին կսկսվեն Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու աշխատանքները»,-ասաց Հովհաննիսյանը:

2024 թվականի հուլիսին ԵՄ-ն որոշում էր կայացրել առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրել։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: