Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր Սրբուհի Գալյանին արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ։ Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Սրբուհի Գալյանը 2020 թվականի սեպտեմբերից զբաղեցնում էր գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը։
Հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հոկտեմբերի 29-ին որոշել էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ