• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Դեսպան Լիլիթ Մակունցն ընտրությունների օրն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիա նահանգի ընտրատեղամասեր

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ 2024 թվականի ընտրությունների օրն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիա նահանգի ընտրատեղամասեր: 

«Այցը կազմակերպվել էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից։ Այցին մասնակցել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը՝ նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ»,- նշված է Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ

Երեք ընտրատեղամասեր այցելության ընթացքում դիտարկվել է քվեարկության գործընթացը, մասնավորապես՝ ԱՄՆ ընտրական մեխանիզմները, այդ թվում՝ օգտագործվող տեխնոլոգիաները։