• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Արքայազն Ուիլյամը Earthshot-ի իր ելույթում խոսել է 9 աֆրիկյան լեզուներով

Արքայազն Ուիլյամը Earthshot մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթում խոսել է 9 աֆրիկյան լեզուներով:

Ուելսի արքայազնը գտնվել է Քեյփթաունում՝ իր բնապահպանական նախաձեռնության չորրորդ մրցանակաբաշխության համար։ Եզրափակչի 15 մասնակիցներից ընտրվել են հինգ հաղթողներ, որոնք կստանան 1,3 միլիոն դոլար և հնարավորություն՝ կյանքի կոչելու ավելի լավ մոլորակի մասին իրենց գաղափարը:

Միջոցառման ժամանակ արքայազն Ուիլյամը ողջույններ է հղել ինը լեզուներով՝ ներկայացնելով Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան և Հարավային Աֆրիկան:

Դա հարգանքի նշան էր մայրցամաքի նկատմամբ, որը, ըստ արքայազնի, «միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իր սրտում»։

Իր մոր՝ արքայադուստր Դիանայի մահից հետո արքայազն Ուիլյամը «մխիթարություն» գտավ Աֆրիկայում, որպես դեռահաս. նա ավելի ուշ հենց այնտեղ է Քեյթ Միդլթոնին առաջարկություն արել 2010 թվականին։

Ինչպես նա նշել է իր ելույթում, Աֆրիկան նաև ոգեշնչել է իր կարևոր բնապահպանական նախաձեռնությունը՝ The Earthshot Prize, որը հիմնադրվել է 2020 թվականին՝ 2018 թվականին Նամիբիա և Տանզանիա կատարած ուղևորությունից և նրա «լավատեսության զգացումից» հետո: