• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Երեւանում մասնակցել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ համաժողովին

Շվեդ հայտնի Հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը Երեւանում նոյեմբերի 14-ին մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովին։

Միջոցառումը կազմակերպվել էր ի պատասխան ՄԱԿ որոշման՝ Ադրբեջանը նշանակել COP29-ի ընդունող կողմ՝ չնայած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիային, ինչպես նաեւ ավտորիտար եւ հայատյաց քաղաքականությանը, որն իրականացնում է Բաքուն։

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը,  ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, փորձագետներ, հասարակական գործիչներ։

Նշենք, որ ավելի վաղ Թունբերգը Թբիլիսիում կազմակերպել էր բողոքի ակցիա ընդդեմ COP29-ի Բաքվում անցկացման։