• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Հաստատում եմ, որ նախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել»,- ասաց Նարեկ Սարգսյանը։ 

Ավելի վաղ հրաժարական էին ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Արդեն նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ 

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։